ՈՒզում եմ պարզել ձեռքերս այնպես,
Որ ամու՜ր գրկեմ աշխարհը արար,
Որ իմ գրկի մեջ, աշխա՛րհ, խաղաղվե՜ս,
Մաքրես քո դեմքից՝ վիշտ, ցավ, ու ժպտաս։
ՈՒզում եմ փակել բերանները չար,
Որ և ոչ մեկին չարիք չցանկան,
Եվ թող սրտերում Աստծու լույս ցողար,
Դառնան առ Աստված, բարին կամենան։
ՈՒզում եմ շրջել քաղաքից քաղաք,
ՈՒ գտնել բոլոր անտեսված մարդկանց,
Հիվանդ և տկար, աղքատ, անճարակ,
Նրա՛նց է հենց պետք՝ սեր և կարեկցանք։
Բոլորն են սիրում կայացած մարդուն,
Նրան են տալիս գորով և քնքշանք,
Բայց պետք է սիրենք տկար, անբախտին,
Եվ նրա համար ապավեն դառնանք։
ՈՒզում եմ մերժենք անարդար չարին,
Թող նրա հետքը կորչի, վերանա,
Թող բարին ժպտա ամենքի սրտին,
Իմ հոգին տրտմած այդժամ կցնծա…